|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինքը «լուրջ մտահոգություններ» ունի անդամ պետության՝ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դաշինքը կարևոր հարթակ է Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար:
«Ես լրջորեն մտահոգված եմ, քանի որ բոլորս գիտենք, որ որոշ տարաձայնությունների շուրջ զգալի անհամաձայնություններ կան՝ սկսած Արևելյան Միջերկրական ծովից, Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներին վերաբերող խնդիրներ», - գրում է France-Press գործակալությունը՝ մեջբերելով Ստոլտենբերգի հայտարարությունները, որը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի օրենսդիրների առջև:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ դաշինքը կարող է «կարևոր հարթակ ապահովել այդ հարցերի քննարկման, դրանց ձևակերպման և տարբեր ուղղություններով քննարկումների համար»:
Շատ երկրներ մեղադրում են Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովն ապակայունացնելու մեջ, որը Հունաստանի և Կիպրոսի հետ մրցում է նոր հայտնաբերված ածխաջրածնային պաշարներին տիրելու հարցում: Գործակալությունը նշում է, որ Անկարայի մասնակցությունը Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում հակամարտություններին նույնպես առաջացրել է դաշինքի մյուս անդամների դժգոհությունը:
Այնուամենայնիվ, Ստոլտենբերգը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Թուրքիան չափազանց կարևոր դաշնակից է`հաշվի առնելով երկրի ռազմավարական աշխարհագրական դիրքը: