|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանն անգլերեն գրառմանը:
«Մի իրարանցում է սկսվել, է չգիտեի՞ք: Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում:
Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները, ֆիլմերը նայելու, ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել:
Լույսը բարին ավետի,- գրել է Հովսեփյանը: