|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն օրեր առաջ շրջագայության էր մեկնել Կենտրոնական Ասիայի 3 երկրով, որոնք մտնում են ԵԱՏՄ կազմի մեջ:
Նախկին քաղաքական գործիչը եղել է Ղազախստանում, Ուզբեկստանում ու Ղրղզստանում, որոնցում ունեցել է հանդիպումներ ամենատարբեր բնագավառի ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանում հետպատերազմյան իրավիճակը: «Ամեն երկրում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամենատարբեր բնագավառի մարդկանց հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հայտնի ձեռնարկատերեր ու անվանի մարզիկներ: Անխտիր բոլորը քիչ թե շատ տեղյակ են պատերազմից և հետագա զարգացումներից»,- ասում է Ջուլֆալակյանն ու ավելացնում, որ գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, պարտադիր կրկնվող մեկ հարց է հնչել. «Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել վարչապետ»:
Մարզիկի խոսքով՝ դժվար է ամեն անգամ այդ հարցը լսելիս բանական պատասխան տալ և հիմարի տպավորություն չթողնել. «Այսպես էլ «հպարտ» ապրում ենք՝ առնվազն ԵԱՏՄ տարածքում»»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: