|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում երևում է, որ Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանն անգլերեն գրառում է արել՝ «Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի երեսին։ Թող աշխարհում տիրի խաղաղություն։ Թող այևս երբեք պատերազմ չլինի»։
Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է․
«Հովոն բացիեբաց թշնամու կոշիկներն է լիզում։ Իմ եղբայրներին ուղիղ եթերով մորթելու հրաման տվողի կոշիկներն է շան պես լիզում։ Իմ սրբությունները պղծելու հրաման տվողի կոշիկներն է շան պես լիզում։
Սա տեսնելիս ուրիշ ի՞նչ կարող է անցնել թեկուզ մի կաթիլ արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող հայի մտքով, բացի «ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ» բացականչությունից»։