|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: