|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ըստ Shamshyan.com-ի՝ մարտի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրն անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից»,- կարդում ենք կայքում։