|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անկարան ոչ մի մտահոգություն կամ անհանգստություն չունի այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ չի խոսել իր թուրք գործընկերոջ հետ. հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը։
«Իմ խոսքերը կարող են մի փոքր կոշտ լինել, բայց դա (Բայդենի հետ շփման բացակայության մասին քննարկումը) ինձ հիշեցնում է թերարժեքության բարդույթ, որը կար նախորդ վարչակազմերում»,- ասել է Քալընը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները միշտ գնացել են դեպի անկում:
«Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը սկսել է աջակցել սիրիական քրդական խմբերին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական, մինչդեռ՝ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել CAATSA-ի շրջանակներում իր ճանապարհին գտնվող Ս-400- ի պատճառով»,- նշել է Քալընը։