|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սիրիան հրթիռային հարված է հասցրել Անկարայի կողմից վերահսկվող Հալեպ նահանգի հյուսիսային մասում գտնվող երկու բնակավայրերի վրա: Գերատեսչության հայտարարության մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ սիրիական իշխանամետ «Ալ-Վաթան» թերթը հաղորդել էր, որ նահանգի այս հատվածում նավթատար բեռնատարները երկուշաբթի գիշերը հրթիռակոծության են ենթարկվել:
Ըստ Թուրքիայի Պաշտպանության նախարարության՝ արկերը արձակվել են Քվայրեսի օդանավակայանից: Նրանք ենթադրաբար հարվածել են Ջարաբլուս և Էլ-Բաբ քաղաքներին. հայտնում է նախարարությունը: Գործակալության տվյալներով՝ թուրքական կողմը Ռուսաստանին տեղեկացրել է Սիրիայից նման հարձակումները կանխելու անհրաժեշտության մասին: