|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հավանություն է տվել Ղրիմի ապաբռնազավթման և վերաինտեգրման ռազմավարությանը. ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
Ուկրաինացի նախարարը նշել է, որ սա «պատմական փաստաթուղթ է, որը պետք է դեռ 2014-ին լիներ»:
«Հստակ ազդանշան՝ մենք ոչ միայն աշխարհին կոչ ենք անում օգնել վերադարձնել Ղրիմը, այլև Ուկրաինան ինքն է լրջորեն և համակարգված զբաղվում դրանով՝ Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ»,- գրել է Կուլեբան Twitter- ում:
Բացի այդ՝ նա «երեք հենասյուն» է նշել Ղրիմի «ազատագրման» ու վերաինտեգրման համար: Դրանք են՝ ռազմավարություն, համախմբում և փոխգործակցություն: