Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Մենք շարունակելու ենք փակ պահել ԱԺ մուտքերն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունը գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշում է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացնում է, որ ամբողջ գիշեր քաղաքացիները արգելափակած են պահել խորհրդարանի շենքի մուտքերը, գիշերը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում անցել է խաղաղ, առանց միջադեպերի: Այսօր ևս ողջ օրվա ընթացքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ են լինելու:
«ԱԺ-ն կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի օրակարգով: Մենք պինդ ենք, ամուր ենք, անկոտրում ենք: Հոգնել չկա, հետքայլ չկա, մինչեւ վերջ գնալու ենք»,- ասում է Սաղաթելյանը: