|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եկեք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, հանուն ապագայի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո։
«Սադրանքների չենք գնում, ես վստահ եմ՝ գերագույն-գլխավոր խեղկատակը ամեն մի հրաման կարող է տալ, հույս ունեմ՝ Ոստիկանությունը սադրանքների չի գնա, կհասկանա իր առաքելությունը։ Կանգնե՛ք բանակի կողքին, որովհետև այդ բանակը մենակ ձերը չէ, եթե Նիկոլին հաջողվի կոտրել բանակը, հետո կոտրելու է ազգային ուժերին ու ազգային մարդկանց, և Հայաստանը փորձելու է դարձնել թուրքական վիլայեթ։ Սա է սրա նպատակը և մենք բոլորս պինդ, ամուր, մեջք-մեջքի տված՝ թույլ չենք տալու»,-ասաց Իշխան սաղաթելյանը։
Համաձա՞յն եք՝ հարցրեց նա, այո՛, պատասխանեցին ցուցարարները։
«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկեցին ցուցարարները։
Մանրամասն՝ տեսանյութում․