|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բոլոր նրանք, ովքեր կուրորեն վստահում եւ պաշտպանում են իշխանության եկած եւ վարչապետի աթոռը պինդ գրկած պատահականությանը, որքան էլ դժվար, բայցեւայնպես, պետք է գիտակցեն, որ այդպես շարունակելով, ոչ միայն «կուշտ» ու, առավել եւս «խաղաղությամբ» չեն ապրելու, այլ, անգամ, ամենաանհավանական զիջումների գնալու դեպքում, միեւնույն է՝ դարանակալ թշնամին մեր վզին է փաթաթելու նոր ու ավելի մեծ պատերազմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, նաեւ հավելել է. «Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է ոչ թե իրական ազատությունն ու փոխըմբռնումը, այլ պատահականությունների բերած ատելության իշխանությունը... Իշխանություն, որը Երկիրը ներսից եւ դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում...
Չհասկանալ սա, նշանակում է՝ համառորեն գնալ ինքնակործանման»: