|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրությամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, թե ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ է հնչեցրել։
«Գտնում եմ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից թույլ են տրվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտումներ», - նշել է Ռուբեն Վարդազարյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ նիստի ընթացքում Արման Բաբաջանյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասել էր. «Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալլաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, մեկ էլ ասեմ՝ եկել եք սատանի մայլեն, քյանդրբազություն եք անում»։


