|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդովը ձերբակալվել է. հաղորդում է haqqin.az- ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում Ահմեդովին կալանավորելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալությունը կիրառելու մասին՝ դրամական միջոցների չարաշահման հետ գործի շրջանակներում:
Նշենք, որ Ահմեդովը աշխատանքից հեռացվել էր 2017 թ.։
Դրանից հետո հայտնի է դարձել, որ ձերբակալվել է նաև ինքնավար հանրապետության կրթության նախկին նախարար Մամեդ Ղարիբովը։