|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով և կոտրատված հայերենով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գևորգյանը:
«Ահա այսպիսի հաղորդագրություն եմ ստացել, որում թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը» և սպառնալով, թե «թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք»։
Հրավիրում եմ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը․ մինչ դուք ֆեյքերի որսով եք զբաղված, թուրքը նաև վիրտուալ հարթակում է հայերի հոգեբանական տեռորով զբաղվում։ Մինչ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը թուրքին է զիջում մեր Հայրենիքի հատվածները և Շուշին կոչում ադրբեջանական քաղաք, թուրքը ծաղրանքով մեր «դռներն է թակում»։
Մինչ դուք ելքեր եք որոնում՝ թեկուզ մեկ օրով երկարացնելու դավաճանի պաշտոնավարումը, թուրքը սպառնում է Երևան հասնելով՝ քաղաք, որտեղ բոլորիս՝ նաև ձեր երեխաներն են ապրում»,- գրել է Գևորգյանը: