|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նաեւ 2 տարի վաղեմության տեսանյութ է հրապարակել, որում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարում է, թե Ադրբեջանը չի կարող սկսել լայնածավալ պատերազմ եւ հասնել իր նպատակին, որովհետեւ մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն:
Զոհրաբյանը նաեւ հավելել է. «Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։