|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին եւ հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
«ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր»-ում նաեւ ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:
.jpg)
Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ տեղադրել՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին»,- նշվում է գրասենյակի հայտարարության մեջ։