|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը և հրապարակել տեսանյութ, որտեղ ցուցադրվում է՝ ինչպես օգտվել նոր վերելակներից:
«Խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:
Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:
Նոր, թե հին, եթե վերելակը չի աշխատում պետք է դիմել համատիրություն»,- ասվում է հայտարարության մեջ: