|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում լույս է ընծայվել Դերսիմի հայերի միության հիմնադիր նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինի «Մեր գոյության հետքերը․ Դերսիմի հայերի՝ ինքնության վերադարձի պատմությունը» վերնագրով գիրքը, որում քննվում են դերսիմահայությանը հուզող խնդիրներ։ Գիրքը հրատարակվել է երկու լեզուներով՝ հայերեն ու թուրքերեն։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գրքում Միհրանի անձնական պատմության հետ մեկտեղ ընդգրկված է նաև Դերսիմում հայկական գյուղերը, եկեղեցիները, վանքերն ու գերեզմանոցները ներկայացնող մի ցանկ։
Գիրքը տպագրվել է անցյալ տարի, Ստամբուլում, նույն Միհրան Փրկիչ Գյուլթեքինին պատկանող «Փրկիչ» հրատարակչության կողմից։

Akunq.net