|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռազմական հեղաշրջման փորձ չի եղել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Բաղրամյան պողոտայում, որը երկկողմանի փակել են Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները և պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։
«Վարչապետն ապրում է այլ իրականության մեջ․ հայտարարեց, որ կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ է, եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում»,-ասաց Կիրո Մանոյանը:
Նրա համոզմամբ՝ ԶՈՒ ԳՇ կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը վկայությունն էր այն խնդիրների, որոնք ԳՇ-ն համբերատար, լռությամբ տարել է պատերազմի հենց սկզբից։
Վարչապետի երեկվա հավաքի մասին Մանոյանն ասաց, որ Փաշինյանը ուժ ցուցադրելու ցանկություն է ունեցել:
«Երեկ հարմար պահ էր համարել ու, իրեն աջակցող օլիգարխների աջակցությամբ, պետական համակարգի աշխատողներին մասնակցել պարտադրելով, որոշակի թիվ էր ապահովել: Իսկ մինչ իր հավաքը սկսելը Ազատության հրապարակի կողքով կազմակերպած երթը սադրանք էր և ճիշտ չէր»,-ասաց Կիրո Մանոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․