|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդը հայտարարությունն է տարածել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։
Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ տանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն: Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»,- նշվում է հաղորդագրության մեջ: