|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Աշխարհի ավելի քան 130 երկրի բնակիչներ, ներառյալ՝ ամենախոցելիները, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը չեն ստացել: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն․ հայտնում է Korrespondent–ը:
«Երբ հայտարարվեց պատվաստումների արշավների մասին, աշխարհը թեթևացած շունչ քաշեց: Առանց համերաշխության՝ մենք հեռու ենք այդ նպատակին հասնելուց: Ավելի քան 130 երկիր դեռևս պատվաստանյութի մեկ չափաբաժին անգամ չի ստացել, իսկ ամենախոցելի երկրներն այս պահին անպաշտպան են», - նշել է գլխավոր տնօրենը:
Նա մատնանշել է, որ եթե պատվաստանյութերի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա պատվաստանյութերը զարգացող երկրներին հասանելի չեն լինի առնվազն մինչև այս տարեվերջ:
«Այսպիսով՝ համավարակը երկար ժամանակ չի հաջողվի հաղթահարել»,– եզրափակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: