|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ Boeing 737 տիպի օդանավի առևանգման և Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:
Սակայն ամբողջ հարցն այն է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այս օրերին Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ հանգստի է մեկնել։ Փետրվարի 7-ին, մեր տեղեկություններով, նա Երևան-Դուբայ-Մալդիվներ չվերթով մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու։ Սպասում էին, որ պետք է վերադառնար նախօրեին, սակայն դեռ չի վերադարձել։ Թեև կոմիտեում վաղուց հաշտվել են առանց ղեկավարի աշխատելու իրողության հետ»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: