|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԱԾ-ն վերջին օրերին ինչ-որ ֆեյք է փնտրում՝ մեր երկրում կա մեկ գերագույն-գլխավոր ֆեյք, որը ցերեկները լինում է Կառավարության առաջին մասնաշենքում, երեկոները՝ Կառավարության ամառանոցում, գնացեք նրա հետևից՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ կանգ առավ Հայրենիքի փրկության շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Ինչ-որ դավաճան եք փնտրում, պառակտիչ եք փնտրում, հասցեն նույնն է՝ Կառավարության ամառանոց։ Եթե դուք մտածում եք մեր երկրի ազգային անվտանգության մասին, ուրեմն պետք է չեզոքացնեք մեր երկրի թիվ 1 սպառնալիքին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․