|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան խորհրդարանական բանավեճի ժամանակ ներողություն է խնդրել իր որդու՝ Սեյգո Սուգայի՝ ներքին գործերի և կապի նախարարության պաշտոնյաների հետ ընթրիքին անպատշաճ մասնակցության համար. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես ներողություն եմ խնդրում որդուս մասնակցության համար այն գործողություններին, որոնք հանգեցրին այն բանին, որ պաշտոնյաները խախտեցին վարքականոնները»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ ինքը որդու հետ երբեք չի քննարկել իր աշխատանքը Tohokushinsha Film արտադրական ընկերությունում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սեյգո Սուգան և նրա գործընկերները 2020 թ.-ին ճաշել են վարչության առնվազն 11 ներկայացուցչի հետ`վճարելով հաշիվները նրանց ուտեստների համար: Մինչդեռ Ճապոնիայում պաշտոնատար անձանց արգելվում է նվերներ ստանալ շահագրգիռ կողմերից:
Ներքին գործերի և կապի նախարարությունը տրամադրում է հեռարձակման լիցենզիաներ, որոնք պահանջվում են այնպիսի արտադրական ընկերությունների համար, ինչպիսիք են Tohokushinsha Film-ը: