|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Լավ էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր:
Միայն այն, որ նորանշանակ տնօրենը ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու, արդեն խոսում է մի շարք հարցերի մասին:
Հուսամ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը, Կրթության տեսչությունը, ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրիզներից, բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող, բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից: Ստիպված եմ հրապարակային հանդես գալ, քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները ամոթալի են:
Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին, բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում»,-գրել է պատգամավորը։