|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Ա. Հարությունյանի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով։
Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ.-ի մարտի 8-ին Սիրիայում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանայի և Ապուլիայի շրջաններում:
2009 թ.-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը:
Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է: