|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եղեգնաձորում մեկնարկել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց ձորի մարզի մտավորականության և մշակութային գործիչների հետ։ Թեման՝ երկրի վիճակը և անկման հաղթահարման ուղիները:
Հանդիպմանը ներկա են Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներ, որոնք մտահոգ են այսօր երկրի առջև ծառացած խնդիրներով: «Ձայն հայրենեաց»-ի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են մարզի տարբեր համայնքների նախկին և ներկա ղեկավարներ, դասախոսներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակը ստեղծված իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ելքեր գտնելն է: