|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելին կոշտ պատասխան է սպասվում, եթե անցնի Սիրիայի «կարմիր գիծը». Դամասկոս կատարած այցի ժամանակ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդական Ալի-Ասղար Հաջին:
«Սիոնիստական կառույցի բնույթն իր ստեղծման օրվանից ագրեսիվ և թշնամական է տարածաշրջանի, Պաղեստինյան ժողովրդի և հարևան երկրների նկատմամբ: Իսկ մինչ Սիրիայի կառավարությունը պայքարում է ահաբեկչության դեմ, Իսրայելն աջակցում է նրանց»,- ասել է նա:
Դիվանագետը հավելել է, որ Սիրիայում Իրանի ներկայությունը նպատակ ունի պայքարել ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, բայց եթե Իսրայելը ցանկանա անցնել կարմիր գծերը, ապա ամենակոշտ պատասխանին կբախվի, որը «կստիպի նրան զղջալ իր գործողությունների համար»: