|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին առաջիկայում կայցելի Ադրբեջան: Այս մասին վրաց նախարարը հայտարարել է ճեպազրույցում. հայտնում է report.az ը:
Ըստ Զալքալիանիի՝ այցի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի տնտեսական դիվանագիտությունը։ «Քննարկվելու են Վրաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նախագծերը, ինչպես նաև երկիր լրացուցիչ բեռներ ներգրավելու խնդիրներ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արդեն հայտնել էինք Զալքալիանիի՝ Թուրքիա նախատեսվող այցի մասին։