|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նախատեսվում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը: Ազգային ժողովում այս մասին է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- նշել է նախարարը։
Ըստ նախարարի սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկի վճարումից և փետրվարից սկսած մասնակի փոխհատուցումներ կստանան կոմունալ վճարների մասով: Այս բնակավայրերի երեխաների համար անվճար կլինեն նաև դպրոցական դասագրքերը: