|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս-ադրբեջանական «պարենային պատերազմը» շարունակվում է: Այս անգամ ադրբեջանական կողմը հայտարարել է Ռուսաստանից հացահատիկի և կարտոֆիլի պաշարների վերաբերյալ 45 փաստի մասին, ըստ որոնց՝ դրանք չեն համապատասխանում Ադրբեջանի պահանջներին։
Ըստ ԱՀ սննդամթերքի անվտանգության գործակալության տվյալների՝ 36 դեպքում հայտնաբերվել է ցորեն՝ կարանտինային մոլախոտերով, 1 դեպքում՝ եգիպտացորեն, իսկ 8 դեպքում՝ նեմատոդով վարակված կարտոֆիլ:
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Անտոն Կարմազինը ադրբեջանական կողմին խնդրել է ուղարկել պաշտոնական ծանուցում ռուսական հացահատիկի մեջ անհամապատասխանություն հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքի համար, որը մանրազնին կքննարկվի և անբարեխիղճ արտահանողների դեմ միջոցներ կձեռնարկվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանն արգելել էր Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը, իսկ Բաքուն արգելել էր մի շարք ծովամթերքների և թռչնամսի ներկրումը Ռուսաստանից: