|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 574, 2019 թվականին՝ 36 հազար 41, ապա 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 448:
Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 606-ից հասնելով 450-ի: Իսկ, ահա, մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ:
Եթե 2019-ին գրանցվել են 15 հազար 561, ապա 2020-ին ամուսնությունների քանակը կազմել է 12 հազար 179: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 3155, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 725-ով:
Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը»:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։