|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված իրադարձությունները պատճառ են դարձել միջպետական կոնֆլիկտի հավանականության վարկածի նորովի դիտարկման համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հրադադարի խախտման մասին հաղորդագրությունում Հայաստանի տարածքում խորհրդային տարիներին եղած ադրբեջանաբնակ գյուղի հիշատակումը հստակ ուղերձ էր պարունակում Տավուշի ուղղությամբ նրա հավակնությունների մասին: Ինչքան էլ իրատեսական չհամարենք Ալիևի նման նկրտումները, բայց փաստն անտեսել հնարավոր չէ և չի էլ կարելի: Եթե այդ սցենարը միայն Ադրբեջանի որոշելիքը լիներ, ապա միանշանակ հնարավոր կլիներ պնդել, թե նա չի գնա բախման: Սակայն արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի քիչ թե շատ նշանակալի գործողությունները որոշում է Թուրքիան, հետևաբար՝ Հայաստանի սահմանին հնարավոր սադրանքի հետևում կարող է կանգնած լինել միայն այդ երկրի ղեկավարը: Նման սցենարի վերլուծման դեպքում անհրաժեշտ է դիտարկել ՀԱՊԿ-ի դերը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: