|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովի կայքը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահը ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։
«ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կողմից 2013 թ. ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ համաձայն որի՝ ԱԺ աշխատակիցների պարգեւատրումը պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչեւ հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 15-ը, ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգեւատրմամբ:
Ընդգծենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները չեն պարգեւատրվել»,– ասվում է ԱԺ կայքում զետեղված հաղորդագրությունում։