|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերի 8-րդ տուրի պարտիաները։
Տղամարդկանց պայքարում 6-ական միավորով առաջատարները Դավիթ Շահինյանը և Լևոն Բաբուջյանն են: 5,5 միավոր է հավաքել Մամիկոն Ղարիբյանը: Կանանց պայքարում կրկին երկիշխանություն է: 7-ական միավորով առաջատարները Աստղիկ Հակոբյանը և Արփինե Գրիգորյանն են: 5,5 միավորով համապատասխանաբար 3-4-րդ տեղերն են կիսում Աննա Խաչատրյանը և Նարե Առաքելյանը:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: