|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Հանրապետության հրապարակի տարածքից բերման է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ Քրեական օրենսգրքի 219 հոդվածով արարք կատարելու ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է փաստաբան Արմեն Գալստյանից:
Փաստաբանը նշեց, որ Ղազարյանը բերման ենթարկվելու ժամանակ բավականին հեռու է եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից:
«Փորձել է շրջանցել իրադարձությունները, ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվելուց մոտ 4 ժամ է անցել, բայց դեռ դուրս չենք եկել, դեռևս գործողություններ են արվում, որոնք արդեն ապօրինի են մեզ համար, քանի որ այսքան ժամանակ է մեզ պահում են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Կառավարության դիմաց էին, ոստիկանները մի քանիսին բերման էր ենթարկել: