|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը Լեռնային Ղարաբաղի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն:
«Միջգերատեսչական ձեւաչափով ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ միասին մենք նախապատրաստվում ենք դրա առաջին նիստի անցկացմանը մոտ ապագայում»,- հայտնել են նախարարությունում:
Ինչպես շեշտել են դիվանագիտական գերատեսչությունում, անաչառ եւ պատասխանատու օժանդակությունը ԼՂ կարգավորման գործընթացին եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն Անդրկովկասում: «Արդիական խնդիր է տարածաշրջանի երկրների` առճակատումից հաշտեցմանն անցնելոը ապահովումը` Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, միջէթնիկական եւ միջդավանաբանական խաղաղության եւ վստահության հաստատման, կայունության եւ բարգավաճման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով»: