|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սիրիայի հետ սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասներկու զինյալների ձերբակալման մասին. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Նրանցից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են, չորսը Ուզբեկստանից են, երեքը՝ Ղրղզստանից: Պարզվել է, որ նրանք ԻՊ-ի անդամ են», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Զինյալները բռնվել էին անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին՝ Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքի մոտակայքում գտնվող անցակետում: Նրանք փորձել են ապօրինաբար հատել թուրք-սիրիական սահմանը:
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը Ինտերպոլի կարմիր ցուցակով հետախուզման մեջ էր: