|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017թվականից վարչության պետի պաշտոնը:
2017թ. մայիսի 6-ից եղել ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար, 2017-2018թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, իսկ 2018թ. մայիսի 31-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: