|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Չինաստանի գերակայության պատճառով աշխարհի՝ երկու մասի բաժանման վտանգի մասին: Այս մասին նա հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի վիրտուալ համաժողովի ժամանակ:
«Հսկայական ճեղքման հավանականությունը շարունակում է ինձ վախեցնել. աշխարհը բաժանվում է երկու մասի՝ երկրագնդի երկու խոշոր տնտեսությունների գլխավորությամբ, երկու տարբեր գերակշռող արժույթներով, առևտրի իրենց կանոններով, ինտերնետով, իրենց աշխարհաքաղաքականով և ռազմականով՝ ռազմավարություններ, որոնք զրոյական գումար են տալիս»,- Գուտերեշի խոսքը մեջբերում է Korrespondent.net-ը:
Գուտերեշը շեշտել է, որ աշխարհը պետք է ամեն ինչ անի՝ նման բաժանումը կանխելու համար: