|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքուն Մոսկվա է ուղարկել իր իսկ կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով իրավաբանական օգնություն ստանալու խնդրագիր. РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«Այս պահին այս քրեական գործով ընթանում են ինտենսիվ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Խնդրագրի արդյունքներից հետո ապահովվելու է նշված քրեական գործի վերաբերյալ իրավական որոշման կայացումը»,– հայտնել են մամուլի ծառայությունից։