|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողները իրավական գործընթաց են սկսել ընդդեմ զինվորական ղեկավարության։ Պահանջում են պատասխանատվության ենթարկել զինվորների մահվան մեջ բոլոր մեղավորներին։
Զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ արդեն 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով երեխաների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել ու պատժել մեղավորներին, սակայն առաջիկայում ներկայացված հաղորդումների թիվը կարող է հասնել 400-ի։
«Բարձրաստիճան պաշտոնյաները, գեներալները, վաշտի ու գումարտակի հրամանատարները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սպայական անձնակազմի սխալ հրամանների ու երիտասարդ տղաներին ռազմի դաշտում միայնակ թողելու պատճառով զոհվել են հազարավոր զինծառայողներ»,- ասել է նա։
Ծնողներն ասում են՝ անուններն իրենք գիտեն, սակայն դեռ նախընտրում են լռել։ Տվյալները ներկայացրել են իրավապահներին, եթե մեղավորներն օրենքի առաջ պատասխան չտան, ծնողներն են պատասխան պահանջելու մեղավորներից։