|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ ներկայիս նախագահը նոր հայտարարություններ է արել իր նախագահության վերջին օրը:
«Ես աշխարհին մղեցի Չինաստանին դիմակայելու, ինչպես երբեք չի եղել նախկինում: Ես Ամերիկայի պատմության մեջ միակ նախագահն եմ, որը որևէ նոր պատերազմ չի սկսել»,- ասել է նա:
Թրամփը նաև կոչ է արել ամերիկացի ժողովրդին՝ «աղոթել» Բայդենի վարչակազմի հաջողության համար:
Նշելով տարբեր երկրների ու սիոնիստական ռեժիմի (Իսրայել) միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Թրամփն ասել է. «Այս ժամանակահատվածում Մերձավոր Արևելքում մի շարք պատմական խաղաղ իրադարձություններ են տեղի ունեցել: Այս խաղաղ համաձայնագրերի արդյունքում այս տարածաշրջանում պայծառ ապագայով նոր հորիզոն է առաջացել»:
Անդրադառնալով իր կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը ՝ Թրամփն ասել է. «Այս հարձակումն իրականում սարսափելի գործողություն է բոլոր ամերիկացիների համար»: