|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը Փաշինյանից հետաքրքրվեց․
«Նոյեմբերի 9-ի ձեր կողմից փաստաթուղթը ստորագրելուց հետո Սյունիքի հետ կապված , դեկտեմբերի 17-ին իջեցվել է հրահանգ ՝ մեր տղաների զբաղեցրած նպաստավոր դիրքերից հետ քաշվելու, և կանոնավոր բանակը ներգրավվել է միայն հունվարի 5-ից հետո։
Հարց՝ նախ ե՞րբ է ՊՆ-ին իջեցվել հրահանգը և ինչո՞ւ է կանոնավոր բանակն, այդ ժամանակահատվածում, սյունեցիներին թողել մենակ և երրորդ հարցը՝ խրամատ, հողաթումբ, կապի ապահովվում․․․դրանք մեկ-երկու օրում լուծելի հարցեր չեն, ինչն էլ կանգնեցրել է լուրջ խնդիրների առջև։ Վերջը որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ պայմաններում և ի՞նչն է դրդել, որ պայմանագրից դուրս այդ խնդիրը ի վնաս ՀՀ-ի և Արցախի դրվի մեր տղաների առաջ»։