|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը: Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք պահանջում են, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն: Արցախցիները իրենց պահանջը տեղում ներկայացրել են ռուս խաղաղապահների ղեկավարին, նաեւ գրավոր ձեւով այն փոխանցել: Նրանց խոսքով, եթե այս խնդիրը չլուծի, իրենք շարունակելու են փակել ճանապարհները: