|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 16։00-ին «Զանգակ» գրատանը կազմակերպվեց սփյուռքահայ լրագրող և հետազոտող Ավետիս Հաջյանի հեղինակած «Գաղտնի ազգ․ Թուրքիայի ծպտյալ հայերը» (“Secret Nation: The Hidden Armenians of Turkey”) գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև հեղինակը։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղինակը նախ լուսանկարների միջոցով ներկայացրեց գիրքը, ապա պատասխանեց ներկաների հարցերին։ 592 էջից բաղկացած սույն ուսումնասիրությունը հիմնականում հիմնված է հեղինակի դաշտային հետազոտությունների վրա։ Բովանդակությունը կազմված է՝ ըստ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ այն շրջանների, որտեղ մինչ օրս պահպանվել են արևմտահայության բեկորներ։ Առանձին ենթագլուխներով անդրադարձ կա նաև Պոնտոսի շրջանում ապրող համշենահայերին, հայ հոռոմներին և հայախոս բոշաներին։

Անգլերենով լույս տեսած սույն գիրքն առաջին անգամ էր ներկայացվում հայաստանցի ընթերցողին։ Մինչ այդ շնորհանդեսներ էին կազմակերպվել Շտուտգարդում, Լոնդոնում և Նյու Յորքում։

Գրքին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք ընթերցել սույն հարցազրույցը՝ https://akunq.net/am/?p=62008։

Լուսանկարները՝ Աստղիկ Օհանյանի
Մելինե Անումյան / Akunq.net