|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 56 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Տուժածների թիվը կազմում է 826 մարդ:
Արեւմտյան Սուլավեսիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենեից 6 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 14: 35-ին այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հինգշաբթի օրվանից տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 28 հետցնցում։