|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Վանաձորի, Ստեփանավանի, Ալավերդիի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Մասիսի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ Մաստարա-Լանջիկ և Արագածի տարածաշրջաններում թույլ բուք է։ Ապարանում բուք է‚ տեսանելիությունը՝ 70-100 մետր։ Իջևանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: