|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր, փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում պլանավորված միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-բելառուսական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ: